ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 9 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Կենտրոնական բանկի վարչության իրավասությունը
Հոդված 30. Կենտրոնական բանկի վարչության իրավասությունը
1. Կենտրոնական բանկի վարչությունն իրավասու է քննարկել`
- դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները,
- Կենտրոնական բանկի կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերը,
- Կենտրոնական բանկի խնդիրներին առնչվող այլ հարցեր:
2. Կենտրոնական բանկի վարչության անդամները պարտավոր են մասնակցել վարչության նիստերին, բարեխղճորեն կատարել վարչության հանձնարարականները: