Հոդված 1
Հոդված 1
Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ հիմնական ուղղություններով.
1) իրավաբանական գիտության և պրակտիկայի տարբեր խնդիրներով երկկողմ սիմպոզիումների, խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում,
2) օրենսդրության և իրավական կառույցների մասին տեղեկության փոխանակում,
3) միմյանց արդարադատության մարմինների և հիմնարկների կազմակերպման և գործունեության հետ ծանոթանալու համար Կողմերի պատվիրակությունների փոխանակում,
4) իրավաբանական կադրերի պատրաստման, մասնագետների փոխադարձ փոխանակման գործում աջակցություն,
5) Կողմերի արդարադատության մարմինների և հիմնարկների միջև գործընկերային կապերի հաստատում,
6) օրինագծերի իրավական փորձաքննության համար մասնագետների խմբերի ստեղծում հավասարության սկզբունքով,
7) արդարադատության ազգային համակարգերի իրազեկման բնագավառի մասնագետների փոխանակում: