Հոդված 3. Հայկական կողմի աջակցությունը
Հոդված 3. Հայկական կողմի աջակցությունը
Հայկական կողմը կաջակցի ծրագրերի մշակմանը և իրականացմանը՝ ՄԶՄ ծրագրերի իրականացման հարցում շահագրգռված հնարավոր շահառուներին աջակցելով տեղեկատվության տրամադրմամբ և, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածին համապատասխան, պաշտոնապես հաստատելով ծրագրերը որպես ՄԶՄ ծրագրեր, որոնք համապատասխանում են նմանատիպ ծրագրերին ներկայացվող ազգային պահանջներին:
Ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը պետք է պարունակի հայկական կողմի պարտադիր հաստատումը այն մասին, որ նա կփոխանցի, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածին և ԿԿ/ԿԽ կողմից ընդունված ուղեցույցներին համապատասխան, ծրագրի վերաբերյալ համաձայնագրի արդյունքում մշակած ԱՍԿ-ները դանիական կողմին:
Հայկական կողմը կապահովի համաձայնեցված և նախապես վճարված ԱՍԿ-ների փոխանցումը յուրաքանչյուր ծրագրի համար համաձայնեցված ժամանակահատվածում, ինչպես նշված է ծրագրի վերաբերյալ համաձայնագրում, քանի դեռ ԱՍԿ-ները գոյություն կունենան որպես ՄԶՄ-երի ծրագրերի իրականացման արդյունք, ինչը կարող է ստուգվել անկախ մարմնի կողմից:
Ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը նույնպես կհաստատի, որ փոխանցումը կազատվի ՄԶՄ-ի որևէ հատուկ վճարումից, որը կգերազանցի ԱՍԿ-ների համաձայնեցված վճարումը:
Հայկական կողմը կորոշի և դանիական կողմին կներկայացնի ֆինանսավորման համար ընտրված ծրագրերի ցուցակը: Առաջնային խնդիրները կորոշվեն Կողմերի միջև` բանակցությունների արդյունքում: