Հոդված 4. Դանիական կողմի աջակցությունը
Հոդված 4. Դանիական կողմի աջակցությունը
Դանիական կողմը կաջակցի ԱՍԿ-ների ծրագրերի մշակմանը և իրականացմանը այդ ծրագրերից բխող ԱՍԿ-ների ձեռքբերման միջոցով կամ ընդունելով և գրանցելով ԱՍԿ-ները, որոնք ձեռք են բերվել իրենց ԱՍԿ-ների բաժինների հիմնական սեփականատերեր հանդիսացող հայկական կողմի մասնավոր կառույցների կողմից: Դանիական կողմը, Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածին համապատասխան, կհաստատի ՄԶՄ ծրագրերը՝ ստորագրելով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Դանիական կողմը կտեղեկացնի հայկական կողմին համապատասխան լիազորագրերը մասնավոր ֆիրմաներին տրամադրելու մասին:
Դանիական կողմի աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կոնկրետ ծրագրում կարող է օգտագործվել միայն կոնկրետ ծրագրի համար: