Հոդված 8. Փոփոխություններ և գործողության վաղաժամկետ դադարեցում
Հոդված 8. Փոփոխություններ և գործողության վաղաժամկետ դադարեցում
Հայաստանի Հանրապետության կամ Դանիայի Թագավորության ազգային համապատասխան քաղաքականության զգալի փոփոխությունների դեպքում, որոնց արդյունքում կարող են առաջանալ ծրագրի կատարողների և/կամ ներդրողների կողմից ԱՍԿ-ների ընդունման և փոխանցման դժվարություններ, երկու Կողմերն էլ կներդնեն ջանքեր ԱՍԿ-ները, որոնք համաձայնեցված են ծրագրի վերաբերյալ համաձայնագրում, իրականում փոխանցելու համար:
Կողմերը ունեն իրավունք գրավոր տեղեկացնել մյուս Կողմին առաջարկվող փոփոխությունների կամ տվյալ Հուշագրի գործողության դադարեցման մասին: Ծրագրերը, որոնք իրականացվում են սույն Հուշագրի շրջանակներում, ուժի մեջ կլինեն մինչև ծրագրի վերաբերյալ համաձայնագրերով նախատեսված ԱՍԿ-ների փոխանցվելը: Հուշագիրն ուժի մեջ կլինի այդ ծրագրերի համար:
Ստորագրված է Երևան քաղաքում 2004 թվականի նոյեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն: Սույն Հուշագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ է մտել 17.03.2005թ.