Հոդված 1
Հոդված 1
1. Եվրոպական համայնքները` Եվրոպական համայնքը և Միջուկային էներգիայի եվրոպական համայնքը, յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
2. Եվրոպական համայնքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային և վարչական պահանջների համաձայն, իրավունակ են կնքել գործարքներ, ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք` իրենց պարտականությունների արդյունավետ կատարման նպատակով, հանդես գալ դատարանում. այդ նպատակով նրանք ներկայացված են Հանձնաժողովի կողմից: