Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին կամ ստացողներին հնարավորություն է ընձեռում Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից ստանալ հետևյալ գումարները.

1. մինչև 6.000.000 եվրո (բառերով` վեց միլիոն եվրո) գումարի չափով վարկ` «Վերականգնվող էներգիայի աջակցության» ծրագրի իրականացման համար.

2. մինչև 1.500.000 եվրո (բառերով` մեկ միլիոն հինգ հարյուր հազար եվրո) գումարի չափով դրամական օժանդակություն` «Վերականգնվող էներգիայի աջակցության ծրագրի օժանդակ միջոցառումների» իրականացման համար,

եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրերի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:

2) Եթե 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագրի օժանդակման նպատակահարմարությունը չի հաստատվում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից այս ծրագրի իրականացման համար ստանալ վարկ նախատեսված ֆինանսական օժանդակության գումարի չափով:

3) Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև առկա պայմանավորվածության դեպքում 1-ին պարբերության մեջ նշված ծրագրերը կարող են փոխարինվել այլ ծրագրերով: Եթե 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագիրը փոխարինվի մեկ այլ ծրագրով, ընդ որում՝ տվյալ ծրագիրը, որպես բնապահպանական կամ սոցիալական ենթակառուցվածքներին վերաբերող ծրագիր կամ միջին ձեռնարկություններին հասցեագրված վարկային երաշխավորման հիմնադրամ, որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառում կամ աղքատության հաղթահարմանն ուղղված ինքնաֆինանսավորվող միջոցառում, բավարարի ֆինանսական հատկացման ճանապարհով ցուցաբերվող աջակցության հատուկ նախապայմանները, ապա կարող է հատկացվել ֆինանսական օժանդակություն. այլ դեպքում` վարկ:

4) Սույն Համաձայնագիրը շարունակում է կիրառվել նաև այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ավելի ուշ ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռում վարկի կամ ֆինանսական օժանդակության տեսքով հատկացումներ ստանալ 1-ին պարբերության 1-ին կետում ներկայացված ծրագրի նախապատրաստական քայլերի իրագործման նպատակով կամ՝ ֆինանսական օժանդակության հետագա հատկացումներ` 1-ին պարբերության 1-ին կետում ներկայացված ծրագրի իրականացմանը և ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ օժանդակ միջոցառումների համար:

5) Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրագործմանն ուղղված ֆինանսական օժանդակությունները, համաձայն 1-ին պարբերության 2-րդ կետի և 3-րդ պարբերության, վերածվում են վարկերի, եթե դրանք չեն օգտագործվում հիշյալ նպատակներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։