Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1) 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարների օգտագործումը, հատկացման նախապայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը որոշում են Վերականգնման վարկերի բանկի և վարկային ու ֆինանսական օժանդակության ստացողների միջև կնքվելիք պայմանագրերը` հիմնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավական նորմերի վրա: 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարների հատկացում չի կատարվի, եթե հատկացման տարվան հաջորդող ութ տարիների ընթացքում չկնքվի համապատասխան վարկային կամ ֆինանսական պայմանագիր: Այս գումարի ժամկետն ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 31-ին:

2) Այն դեպքում, երբ վարկառուն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների:

3) Եթե ֆինանսական օժանդակություն ստացողը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։