Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներով ֆինանսավորվող ֆիրմաների և մասնագետների առաքումների և ծառայությունների համար չի սահմանում հարկեր և այլ տուրքեր հօգուտ 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ սահմանված ծրագրի իրականացման:

2) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 1-ին պարբերությունում նշված ֆիրմաներին և մասնագետներին ազատում է բոլոր տեսակի հարկերից, մաքսատուրքերից, տուրքերից և այլ վճարներից, որոնք օրենքով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում` կապված աշխատանքների իրագործման համար պահանջվող վերազինման, նյութերի և օգնության այլ միջոցների, ինչպես նաև բեռնատարների և մասնագետների անձնական գույքի հետ, որոնք կբերվեն Հայաստան և աշխատանքների ավարտից հետո դուրս կբերվեն երկրից կամ աշխատանքների կատարման ընթացքում կդառնան ոչ պիտանի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։