Գլուխ 3 · ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 57. Քննադատական և գիտական աշխատությունների հրատարակությունների նկատմամբ իրավունքը
Հոդված 57. Քննադատական և գիտական աշխատությունների հրատարակությունների նկատմամբ իրավունքը
1. Ցանկացած անձ, որը պատրաստում է հանրության սեփականությունը դարձած աշխատությունների քննադատական կամ գիտական հրատարակությունները, որոնք էականորեն տարբերվում են տվյալ աշխատության արդեն հայտնի հրատարակություններից, օգտվում է հեղինակի՝ սույն օրենքով նախատեսված գույքային իրավունքներին համարժեք իրավունքներից։
2. Սույն հոդվածի առաջին մասի դրույթը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ հանրության սեփականություն դարձած աշխատությունն ինքնին հեղինակային իրավունքի օբյեկտ չէ: