Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 69. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները

գործել է մինչև 2013-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 69. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները

1. Դատարանը կարող է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել՝ արգելանք դնել ստեղծագործությունների, տվյալների բազաների, հնչյունագրերի կամ տեսագրությունների ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, արգելել որոշակի գործողությունների կատարումը:

2. Դատարանն իրավասու է արգելելու նմանակված օրինակների, ներառյալ` ներմուծված օրինակների մուտքն առևտրային ցանց այդ ապրանքների մաքսազերծումից հետո, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որ այն օրինակները, որոնք նմանակված են ճանաչվել, հանվեն առևտրային ցանցից իրավախախտողի հաշվին՝ առանց փոխհատուցման և առանց իրավատիրոջը վնաս պատճառելու, կամ ոչնչացվեն։

3. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման դեպքում ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք քաղաքացիական հայցի ապահովման նպատակով դատարանն իրավունք ունի անմիջականորեն կալանք դնելու ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, անհրաժեշտության դեպքում՝ դրանք առգրավելու և ոչնչացնելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։