Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 29-րդ հոդվածում՝
ա) վերնագրի «կազմի» բառը փոխարինել «և ենթասպայական կազմերի» բառերով.
բ) առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջին խմբի պահեստազորայինները կարող են կանչվել վարժական հավաքների` մինչև երեք ամիս, երկրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև երկու ամիս, իսկ երրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Խաղաղ ժամանակ առաջին խմբի սպայական ու ենթասպայական կազմերը ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչև 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչև 10 օր տևողությամբ:».
գ) երկրորդ մասի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «սպաների» բառից հետո ավելացնել «և ենթասպաների» բառերը: