Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) առաջին մասի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ժամանակին և սահմանված ձևով զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.».
2) առաջին մասի «գ» ենթակետի «համար» բառը փոխարինել «կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված» բառերով.
3) երկրորդ մասի «Ներքին գործերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
4) հինգերորդ մասի երկրորդ պարբերության «գրքույկները» բառը փոխարինել «գրքույկներն ու դատավճռի պատճենները» բառերով.
5) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:»: