Հոդված 5
Հոդված 5
. Օրենքի 11-րդ հոդվածի յոթերորդ մասում`
1) «ա» ենթակետի «անաշխատունակ» բառը փոխարինել «և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ» բառերով.
2) «բ» ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս» բառերով.
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետ.
«ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:».
4) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչև 100 կմ տեղակայված զորամասը:»: