Հոդված 3. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը
Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է`
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի,
Հայաստանի Հանրապետության կառավարության,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի,
Հայաստանի Հանրապետության դատարանների,
Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների,
մարդու իրավունքների պաշտպանի,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի,
հանրապետական գործադիր մարմինների,
պետական կառավարման այլ մարմինների,
Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների),
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի) շենքերի վրա:
Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների) և Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա` միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:
Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է՝
պաշտոնական, աշխատանքային և հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության դատարանների դատական նիստերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:
Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է`
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դատավորների և դատախազների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի), օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:
Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել՝
Հայաստանի Հանրապետության Նախագահի փոխադրամիջոցների վրա, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, դիվանագիտական և մշտական ներկայացուցչությունների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: