Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը օտարերկրյա պետության դրոշի հետ

գործել է մինչև 2009-03-11Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը օտարերկրյա պետության դրոշի հետ

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշը օտարերկրյա պետության դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի դրանց մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով (2-ից ավելի) դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:

Հայաստանի Հանրապետության դրոշն այլ պետությունների դրոշների հետ միաժամանակ բարձրացվելու դեպքում այլ պետությունների դրոշների չափերը չեն կարող գերացանցել Հայաստանի Հանրապետության դրոշի չափերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։