Հոդված 12
Հոդված 12.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.3-րդ հոդվածով.
«Հոդված 231.3. Վճռաբեկ բողոքի պատասխանը և վճռաբեկ բողոքի լրացումը
1. Գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:
2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:
3. Վճռաբեկ բողոք բերած անձը, ստանալով բողոքի պատասխանը, իրավունք ունի պատասխանը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, լրացնելու վճռաբեկ բողոքը՝ ուղարկելով լրացումը վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:»: