Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 221.4. Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը
Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»: