Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 224. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա գործունեության նպատակը
1. Առաջին ատյանի դատարանների, տնտեսական դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած և տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան):
2. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը:»: