Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 228.1-րդ հոդվածով.

«Հոդված 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Տնտեսական դատարանի` առաջին ատյանի կարգով քննված գործերով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքը կարող է բերվել նաև մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:

4. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։