Գլուխ 6 · ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Հայտարարատուի պարտականությունները
Հոդված 14. Հայտարարատուի պարտականությունները
Հայտարարատուն պարտավոր է`
1) սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել հայտարարագրեր.
2) հարկային մարմնի կողմից հսկողություն իրականացնելիս նրա պահանջով, կառավարության սահմանած կարգով, հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը կամ եկամտի ստացման աղբյուրը և չափը.
3) կատարել իրավական ակտերով նախատեսված այլ պարտավորություններ: