Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-19-ից մինչև 2009-04-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Հայտարարագիր ներկայացնելու կարգը և ժամկետները

գործել է մինչև 2009-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հայտարարագիր ներկայացնելու կարգը և ժամկետները

1. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են յուրաքանչյուր հարկային տարվա համար՝ ոչ ուշ, քան հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

2. Մինչև հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի ստացման աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան՝ մեկնելուց մեկ ամիս առաջ:

3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել անձամբ կամ ուղարկել փոստով, օրենսդրությամբ էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում՝ էլեկտրոնային փոստի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով: Ուղարկելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի՝ անձը (ինքնությունը) օրենսդրությամբ սահմանված հաստատող փաստաթղթի պատճենը՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության այլ օրենքով գույքի կամ եկամուտների հայտարարագրի ներկայացման պահանջ սահմանված լինելու դեպքում այդ հայտարարագիրը ներկայացվում է տվյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։