ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 37
Հոդված 37.
Հայաստանի Հանրապետության տարածքում կապի ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը` ելնելով սահմանված սակագներից:
Հայաստանի Հանրապետության և էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) անդամ մյուս երկրների միջև միջազգային կապի ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում ԷՄՄ անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում կապի ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները համարվում են որպես արտահանված ծառայությունների դիմաց ստացվող փոխհատուցում, և դրանց նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ: