Հոդված 6
Հոդված 6.
ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքի հատուցման դիմաց` այլ անձի փոխանցելու միջոցով.
Ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում:
2) Ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհանդիսացող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը.
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց, կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ավելի ցածր գներով.
4) ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքներից, որոնց համար օրենքով սահմանված է մաքսատուրք:
Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքներից, որոնց համար օրենքով սահմանված է զրո տոկոս մաքսատուրք և որոնք չեն հարկվում ակցիզային հարկով, ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և չի գանձվում:
Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքներից, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի համաձայն ազատված է ԱԱՀ-ից, ԱԱՀ չի հաշվարկվում և չի գանձվում անկախ մաքսատուրքի դրույքաչափից:
(6-րդ հոդվածը լրաց. 08.09.97 ՀՕ-141)