Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Հոդված 1.
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների (այսուհետ` ձեռնարկություն) և ֆիզիկական անձանց (այսուհետ` քաղաքացիներ) կողմից ապրանքների և այլ առարկաների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար գանձվող մաքսատուրքի դրույքաչափերը: