Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-12-28-ից մինչև 2002-09-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-09-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`

Ա. Աբաղյան - Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (Ռուսաստան)

Յու. Վիշնևսկի - Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստան)

Ա. Բերկհոֆեր - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա)

Ֆ. Վեսսերոն - Միջուկային արդյունաբերության և անվտանգության ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա)

Ռ. Բադնից - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ)

Մ. Հաունս - Աստոնի Համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա)

Ժ. Փանոսյան - Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա)

Հ. Վարդապետյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան)

Հ. Վաուրինեն - Ատոմհսկողության պետ (Ֆինլանդիա)

Ա. Հովսեփյան - Երևանի պետական համալսարանի դոցենտ (Հայաստան)

Բ. Նիգմատուլին - Ատոմային էներգետիկայի նախարարի տեղակալ (Ռուսաստան)

Միրոսլավ Լիպարին - Ատոմհսկողության պետ (Սլովակիայի Հանրապետություն)

(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

13 հուլիսի 1996 թ.

ՆՀ-606

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։