Հոդված 5. Առանձին կատեգորիայի մարզիկների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները
Հոդված 5. Առանձին կատեգորիայի մարզիկների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են 45 տարին լրացած այն մարզիկներին, ովքեր 5 տարի եղել են օլիմպիական մարզաձևերի Հայաստանի Հանրապետության մեծահասակների հավաքական թիմերի անդամներ և ունեն սպորտի վարպետի կոչում կամ եղել են օլիմպիական խաղերի, շախմատի աշխարհի օլիմպիադայի մասնակիցներ կամ աշխարհի, Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ-ի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների մեծահասակների մրցանակակիրներ, գավաթակիրներ: