Հոդված 2. Կրթության, մշակույթի բնագավառների առանձին աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները
Հոդված 2. Կրթության, մշակույթի բնագավառների առանձին աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները
Կրթության, մշակույթի բնագավառների աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են` 50 տարին լրացած և 25 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն կանանց, 55 տարին լրացած և 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն տղամարդկանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`
ա) միջնակարգ հանրակրթական դպրոցների, գիմնազիաների, բոլոր անվանումների գիշերօթիկ դպրոցների և դպրոց-գիշերօթիկների, խուլ-համրերի, կույրերի, նյարդային և այլ հիվանդ երեխաների համար նախատեսված բոլոր տիպի դպրոցների, առողջարանային դպրոցների, մանկական առողջարաններին կից դպրոցների և ուսումնական խմբերի, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, երաժշտական դպրոց-յոթնամյակների, երաժիշտ սաների դպրոցների, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոցների և ուսումնարանների տնօրենները, ուսուցիչները, ուսուցիչ-լոգոպեդները, դասատուները, խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ), կույրերի մանկավարժները (տիֆլոմանկավարժներ), մանկավարժ-դաստիարակները, դաստիարակ-ղեկավարները (դաստիարակներ), ավագ ջոկատավարները, ջոկատավարները, լսողական կաբինետների վարիչները և հրահանգիչները, վարիչները և ուսումնադաստիարակչական, ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալները, ուսումնական և ուսումնադաստիարակչական մասի վարիչները.
բ) մանկատների, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութների, մանկական ընդունարանների և մանկական ընդունման կետերի, մանկական ընդունող բաշխիչների, լոգոպեդիկ կետերի և ստացիոնարների, դպրոց-կլինիկաների, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոցների տնօրենները, վարիչները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով (մասով) տնօրենների տեղակալները, ուսուցիչները, մանկավարժ-դաստիարակները, դաստիարակ-ղեկավարները (դաստիարակներ), խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ).
գ) տեխնիկումների և միջնակարգ մասնագիտական ուսումնական այլ հաստատությունների (մանկավարժական, բժշկական, գյուղատնտեսական և այլն), քոլեջների, աշխատանքային ռեզերվների համակարգի ուսումնական հաստատությունների, այլ տիպի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոցների և ուսումնարանների (բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից) դասատուները, մանկավարժները, տնօրենները, տնօրենների տեղակալները.
դ) մանկապարտեզների և միացյալ մսուր-մանկապարտեզների վարիչները, ղեկավար-դաստիարակները, մանկապարտեզների (մանկական օջախներ և մանկական հրապարակներ) և միացյալ մսուր-մանկապարտեզների մանկավարժ-դաստիարակները, մանկավարժները, մանկավարժ-ղեկավարները, ղեկավարները, երաժշտական ղեկավարները (դաստիարակներ, երաժշտական աշխատողներ), բուժքույր-դաստիարակները.
ե) մանկական կլինիկաների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների, առողջարանների և դիսպանսերների, մսուրների, երեխայի տների, հիվանդանոցներում, առողջարաններում և գաղութներում մանկական բաժանմունքների ուսուցիչները, մանկավարժ-դաստիարակները, լոգոպեդները և խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ).
զ) գրադարանների, Մատենադարանի տնօրենները, փոխտնօրենները, գիտական քարտուղարները, բաժինների վարիչները, ենթաբաժինների վարիչները, մասնաճյուղերի վարիչները, գլխավոր գրադարանավարները, գլխավոր մասնագետները, առաջատար գրադարանավարները, առաջատար մասնագետները, ավագ խմբագիրները, ավագ մեթոդիստները, առաջին և երկրորդ կարգի գրադարանավարները, առաջին և երկրորդ կարգի խմբագիրները.
է) թանգարանների, Մատենադարանի էքսկուրսավարները, կրտսեր, ավագ, առաջատար, գիտաշխատողները, ֆոնդերի և ցուցանմուշների պահպանորդները, վերականգնող նկարիչները, թանգարանային հիմնական գործունեության մասնագետները, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետները.
ը) պետական և գերատեսչական արխիվների, փաստաթղթերի պահպանության ապահովման հանրապետական լաբորատորիայի ֆոնդապահ, արխիվագետ, հնագիր (պոլեոգրաֆ), հնագրագետ (արխեոգրաֆ) մասնագետները, ապարատավարները, երևակողները, վերականգնողները, կազմարարները, վարիչները, պետերը, վարիչների և պետերի տեղակալները.
թ) մանկապատանեկան դպրոցների և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների մարզիչ-մանկավարժները: