Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՏ

Հոդված 16. Կենտրոնական բանկի համագործակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Կենտրոնական բանկի համագործակցությունը

ՀՀ Ազգային ժողովի հետ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի հետ`

- յուրաքանչյուր տարի պետական բյուջեն հաստատվելուց հետո, 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժաղովում ներկայացնում և հրապարակում է առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները (ծրագիրը), որը հիմնված է ՀՀ պետական բյուջեի և նախորդ հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքների վերլուծության վրա,

- Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ է ներկայացնում Ազգային ժողովին և նրա հանձնաժողովներին` Կենտրոնական բանկի քաղաքականության վերաբերյալ,

- Ազգային ժողովը պետական բյուջեի մասին առանձին հոդվածով հաստատում է Կենտրոնական բանկի ծախսերը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը,

- Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը Ազգային ժողովում ներկայացնում և հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը,

- Կենտրոնական բանկն Ազգային ժողովին տեղյակ է պահում միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազեցման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։