ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 6 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ
Հոդված 20. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը
Հոդված 20. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը
1. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշանակվում է Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ, յոթ տարի ժամկետով:
2. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը պաշտոնից ազատվում է Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
3. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը կարող է պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին: