Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 2007-01-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից

«2» ապրիլի 1996 թ.

«ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներից» հանել 7 հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 2. Հիմունքների 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 10. Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը

Բնության պահպանության նկատմամբ պետական հսկողության իրականացումը և բնական պաշարների օգտագործումը կարգավորում է լիազորված պետական մարմինը, որի իրավասությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի մասին կանոնադրությամբ:

Բնության պահպանության լիազորված պետական մարմինը պարտավոր է բնակչությանը ժամանակին և ստույգ տեղեկություններ հաղորդել շրջակա միջավայրի վիճակի մասին»:

ՀՈԴՎԱԾ 3. Հիմունքների 14 հոդվածում.

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով քաղաքաշինական, տնտեսական և այլ գործունեության վերաբերյալ նախագծերը պետք է ունենան էկոլոգիական հիմնավորում, որոնք պատվիրատուն մինչև նախագծերի հաստատումը ներկայացնում է բնության պահպանության լիազորված պետական մարմնին».

հանել երկրորդ մասը:

ՀՈԴՎԱԾ 4. Հիմունքների 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 16. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգերը և նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունները (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում և այլն), որոնք ունեն վտանգավոր ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն անց է կացվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

ՀՈԴՎԱԾ 5. Հիմունքներից հանել 17 հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 6. Հիմունքների 25 հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այդ բույսերը և կենդանիները գիտական նպատակներով աճեցնելու, վերարտադրելու, ինչպես նաև մարդկանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում կենդանիներ որսալու թույլտվության կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից»:

ՀՈԴՎԱԾ 7. Հիմունքներում «բնության պահպանության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «բնության պահպանության լիազորված պետական մարմնի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

25 ապրիլի 1996 թ.

ՀՕ-48

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։