041.0116.010497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1997 թվականի N 116
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր.
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցներ` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի.
գ) աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 20.10.97 N 492)
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների աշխատանքի վարձատրության խմբերը:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումը կիրարկվում է 1997 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Անվանումը Հաստիքային միավորը
Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն 1
Գլխավոր (ավագ) հաշվապահ 1
Մասնագետներ`
աշխատանք փնտրող յուրաքանչյուր 450 անձի
սպասարկման համար 1 (բայց ոչ պակաս, քան 2 հաստիքային միավոր` մեկ զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
Սպասարկող անձնակազմ`
գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի,
կադրերի տեսուչ, հաշվետար, գանձապահ, տնտեսվար,
պարետ, արխիվարիուս, վարորդ, պահակ, հավաքարար 1 (մինչև` աշխատանք փնտրող 1000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
2 (աշխատանք փնտրող 1000-3000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
3 (աշխատանք փնտրող 3000-5000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
4 (աշխատանք փնտրող 5000-ից ավելի անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
Ծանոթագրություններ: 1. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների զբաղվածության կենտրոններում սահմանվում են տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոններ:
2. Զբաղվածության տարածքային կենտրոններում յուրաքանչյուր 5 հաստիքային միավորի հաշվով սահմանվում է բաժնի պետի մեկ պաշտոն:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. Շահբազյան
ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Անվանումը Պաշտոնային դրույքաչափերը (դրամ)
Տնօրեն`
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի 9250-22600
9110-20400
8990-18700
Բաժնի պետ, գլխավոր հաշվապահ 8860-17600
Գլխավոր մասնագետ, ավագ հաշվապահ, ավագ իրավական տեսուչ 8630-12700
Առաջատար մասնագետ, հաշվապահ, իրավական տեսուչ 8530-11850
1-ին կարգի մասնագետ 8420-11000
2-րդ կարգի մասնագետ 8180-10000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. Շահբազյան