Հոդված 25
Հոդված 25.
Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 և 24 հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման («ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը օգտագործողների համար` պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը, այդ թվում` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման հետևանքով) հաշվանցվում (պակասեցվում) է ԱԱՀ վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում վճարման ենթակա ԱԱՀ-ի հաշվին (կամ այլ հարկատեսակների գծով առկա հարկային պարտավորությունների հաշվին) կամ հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկների արդյունքներով վերադարձվում է վճարողներին` վերջիններիս դիմումի և գումարը հիմնավորող համապատասխան տեղեկանքի հիման վրա` 30 օրվա ընթացքում:
(25-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276)