Անցնել բովանդակությանը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 3

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) իրականացնող այն անձինք, որոնց ընթացիկ եռամսյակին անմիջապես նախորդող չորս եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը պակաս է երեք միլիոն դրամից, հարկ վճարող են համարվում այն պահից, երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը գերազանցում է երեք միլիոն դրամը: Այդ պահից ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է երեք միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնեն հայտարարություն` ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, կհամարվեն այդպիսին տվյալ հաշվետու եռամսյակում` հայտարարությունը ներկայացնելու օրվանից, և այդ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում ստացած հասույթի ծավալներից:

Հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:

(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։