Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25

գործել է մինչև 2001-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 25.

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են ԱԱՀ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով վերադարձվում են վճարողներին` հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված` գումարը հիմնավորող համապատասխան տեղեկանքի հիման վրա` 30 օրվա ընթացքում (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի գծով առաջացող գումարների): Ընդ որում, նշված գումարի վերադարձը պետական բյուջեից կատարվում է առաջնահերթ` համապատասխան տեղեկանքի տրամադրմանը հաջորդող օրերի ընթացքում` պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:

Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Սույն օրենքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա է վերադարձման` սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ միաժամանակ այլ գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ վճարող անձինք վարում են առանձնացված հաշվառում: Այդպիսի հաշվառման իրականացման անհնարինության դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ հետ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` ելնելով հարկվող ընդհանուր շրջանառության մեջ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռից:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքի, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:

(25-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։