Անցնել բովանդակությանը
ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 39

գործել է մինչև 2001-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 39.

Սույն օրենքի 15 հոդվածի 20-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրագործողները սահմանված կարգով նշումներ պետք է կատարեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող մատակարարների հետ կնքվող պայմանագրերում: Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքները և ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգտագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումն` որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխվել կամ կասեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից, որը հանգեցնում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։