Անցնել բովանդակությանը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 3

գործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) իրականացնող անձինք հարկ վճարող են համարվում այն պահից, երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում այդ գործարքների գծով հասույթի ընդհանուր ծավալը (ներառյալ 6 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների համար սույն օրենքին համապատասխան հաշվարկվող հարկվող շրջանառության գումարը) գերազանցում է 10 միլիոն դրամը: Այդ պահից ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է 10 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք մինչև ԱԱՀ վճարող դառնալը համարվում են պարզեցված հարկ վճարող` «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից, անձը համարվում է ԱԱՀ վճարող, եթե նա չի բավարարում պարզեցված հարկ վճարող համարվելու` օրենքով սահմանված պայմաններին:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք որևէ գործարքի իրականացմամբ նույն մասով սահմանված չափը գերազանցելու պահից ԱԱՀ վճարող են համարվում տվյալ եռամսյակում և դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում նրանց ստացած հասույթների ծավալներից:

Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնեն հայտարարություն` ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, կհամարվեն այդպիսին տվյալ հաշվետու եռամսյակում` հայտարարությունը ներկայացնելու օրվանից, և այդ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում ստացած հասույթի ծավալներից:

Հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:

(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։