Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2

գործել է մինչև 2004-01-26Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են`

ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով` հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում պետական կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով` հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական և այլ ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ դրանցում առկա են տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են հարկ վճարողի օգտին:

(2-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-129)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։