Հոդված 25
Հոդված 25.
Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:
Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում հարկային օրենսդրությամբ հարկ վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկների ճշտում չի իրականացվում:
(25-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289)