Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 16-րդ հոդվածում`

1) առաջին մասը «գործատուի» բառից հետո լրացնել «գործատուների միության» բառերով.

2) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդից յոթերորդ մասերով.

«Գործատուի հետ կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը կարող է հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ, եթե արհեստակցական կազմակերպությանը մասնակցում է (անդամակցում է) գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին: Այդպիսի ներկայացուցչական լիազորություններով օժտված արհեստակցական կազմակերպության կողմից գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրի դրույթները տարածվում են նաև գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած բոլոր այն աշխատողների վրա, որոնք արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն:

Եթե կազմակերպության արհեստակցական կազմակերպությանը մասնակցում է (անդամակցում է) գործատուի հետ աշխատանքային պայմանագրեր կնքած աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը ներկայացնում և պաշտպանում է միայն իր անդամների շահերը:

Տվյալ գործատուի մոտ արհեստակցական կազմակերպության բացակայության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատողների շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը:

Եթե արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) են տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները, ապա այդ դեպքում արհեստակցական կազմակերպությունը կարող է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում յուրաքանչյուր գործատուի մոտ ներկայացնել և պաշտպանել աշխատողների շահերը, եթե տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին մասնակցում է (անդամակցում է) արհեստակցական կազմակերպությանը: Հակառակ դեպքում արհեստակցական կազմակերպությունը տվյալ գործատուի մոտ կարող է ներկայացնել և պաշտպանել միայն իր անդամների շահերը:».

4) հանել «(համաձայնագիր)» բառը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։