Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 16.
Կազմակերպությունները սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (եռամսյակային կտրվածքով` հաշվի առնելով հաշվառող մարմին ներկայացված հաշվարկների հիման վրա նոր առաջացած, օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած, ինչպես նաև նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկները) սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Ֆիզիկական անձի չկատարած պարտավորությունների կատարումն ապահովող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:
Հողի հարկի գումարը վճարվում է`
ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»: