Հոդված 14. Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման օբյեկտներով
Հոդված 14. Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման օբյեկտներով
1. Տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտիներում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոկայաններ, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ, ինչպես նաև գովազդի միջոցներ:
2. Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:
3. Օրենքով կարող է սահմանվել վճար` ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար:
4. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման հատակագիծը և այլ պայմանները հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը:
5. Համայնքի գլխավոր հատակագծի կամ գոտիավորման փաստաթղթերի բացակայության դեպքում ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում շենքերի և շինությունների կառուցման նպատակով հողամասի տրամադրումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով, ընդ որում` հողահատկացման առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազորած մարմնի հետ:
6. Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: