Գլուխ 3 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը
Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը
1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է: Ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար օրենքով սահմանվում է վճար:
2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար օրենքով սահմանվում է վճար:
3. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը: