Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2016-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ավտոմոբիլային ճանապարհ` համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար.

օտարման շերտ` երկրի մակերևույթի, ընդերքի և օդային տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը.

հողային պաստառ` օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկամասը, մայթերը, հարակից հեծանվային ուղիները, կողային առուները, կողնակները և բաժանիչ գոտին.

արհեստական կառույցներ` բնական կամ արհեստական խոչընդոտներով ճանապարհն անընդհատ դարձնող կամ նրա ամրությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովող շինություններ: Դրանք են կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը և այլն.

բաժանիչ գոտի` բազմաշերտ ճանապարհների հանդիպակաց ուղղությամբ երթևեկային մասերն առանձնացնող գոտի.

ճանապարհային կահավորանք` ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշումները և այլն.

տարանցիկ ճանապարհ` քաղաքի (բնակավայրի) միջով անցնող, ավտոմոբիլային ճանապարհի անվանացանկում ընդգրկված ճանապարհի մաս, որը կապում է քաղաքի (բնակավայրի) վարչական սահմանի երկու կետերը.

ճանապարհի պաշտպանական գոտի` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ.

ճանապարհային ծառայություն` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման գործառույթներ իրականացնող ծառայություններ (կազմակերպություններ).

ճանապարհային ծառայության շինություններ` ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանը և պահպանմանը: Դրանք են արտադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները և այլն.

ճանապարհային պահպանության հենակետ` ճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաև կամուրջների, թունելների պահպանության ծառայությունների շենքեր ու շինություններ.

ճանապարհային ինժեներական շինություններ` ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման և դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են կանգառները, ավտոտաղավարները, արագացման և արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային և հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապի և լուսավորության շինությունները և այլն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։