Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.1-150.9-րդ հոդվածներով.
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.1-150.9-րդ հոդվածներով.
«Հոդված 150.1. Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը
Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: