Հոդված 1
Հոդված 1.
Կողմերը պայմանավորվում են, սույն Փոխըմբռնման հուշագրին և իրենց համապատասխան երկրների ազգային օրենսդրությանը համաձայն, ԱՄՆ Կառավարության կողմից ֆինանսավորվող` Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրականացվող կրթական փոխանակման ծրագրերին (Փոխանակման ծրագրեր) մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` ազգությամբ հայ աշակերտներին և ուսանողներին:
Ծրագրերի մասնակիցները Փոխանակման ծրագրերի տևողության ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսումը կշարունակեն տեղի կրթական հաստատությունների այն դասարաններում/կուրսերում, որտեղ նրանք կսովորեին Հայաստանի Հանրապետության համապատասխան կրթական հաստատություններում, եթե մնային Հայաստանում: