Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Կողմերի համապատասխան ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից երեսուն (30) օր հետո:

Սույն Փոխըմբռնման հուշագրի ժամկետը լրանում է հինգ տարուց: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5 տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով չծանուցի Հուշագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Երևան քաղաքում 2006թ. մարտի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2006թ. հունիսի 24-ից:

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջԵՎ հայտագրերի փոխանակման միջոցով կնքված Համաձայնագիր ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր խորին հարգանքն է հավաստում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև վերջերս կայացած քննարկումների հետ կապված` ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունք ձեռք բերելու վերաբերյալ և պատիվ ունի հայտնելու, որ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության ցանկությամբ, ստորագրելու համապատասխան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում, Հյուպատոսական հիմնարկներում ծառայողների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունք ձեռք բերելու վերաբերյալ Համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի առաջարկելու սույն հայտագրին կից պայմանները;

Եթե սույն հայտագրին կից պայմանները ընդունելի են Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության համար, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի առաջարկելու, որ սույն հայտագիրը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության պատասխանը կազմեն Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև, որն ուժի մեջ կմտնի Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերն ավարտելու մասին միմյանց վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, օգտվելով առիթից, վերստին իր խորին հարգանքն է հավաստում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին:

Երևան, 20-ը սեպտեմբերի, 2005

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտ

Վաշինգտոն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։