Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

1) Առաջին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարների օգտագործումը, հատկացման նախապայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը որոշում են Վերականգնման վարկերի բանկի և վարկային ու ֆինանսական օժանդակություն ստացողների միջև կնքվելիք պայմանագրերը` հիմնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավական նորմերի վրա:

1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների հատկացումներ չեն կատարվի, եթե հատկացման տարվան հաջորդող ութ տարիների ընթացքում չկնքվեն համապատասխան վարկային կամ ֆինանսական պայմանագրեր: Այս գումարների ժամկետն ավարտվում է 2013թ. դեկտեմբերի 31-ին: 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված գումարի ժամկետը լրանում է 2011թ. դեկտեմբերի 31-ին:

2) Այն դեպքում, երբ վարկառուն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

3) Եթե ֆինանսական օժանդակություններ ստացողը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս Վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։