Հոդված 1
Հոդված 1.
«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը ազատել 2006 թվականի մայիսի 1-ի դրությամբ ունեցած հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններից` 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չմարված 635079,1 հազար դրամ պարտավորությունների ընդհանուր գումարի չափով (այդ թվում` 177997,9 հազար դրամ ավելացված արժեքի հարկ, 90782,6 հազար դրամ եկամտահարկ, 2011,5 հազար դրամ շահութահարկի գծով տուգանք, 361525,2 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ և 2761,9 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով տուգանք) և 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված 562657,7 հազար դրամ տույժերից (այդ թվում` 281796,9 հազար դրամ ավելացված արժեքի հարկի գծով, 104872,1 հազար դրամ եկամտահարկի գծով, 175988,7 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով):