Հոդված 12. Տարածքային կիրառումը
Հոդված 12. Տարածքային կիրառումը
1. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվելու է:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ տարածել սույն Արձանագրության կիրառումը հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ որոնց անունից ինքը լիազորված է պարտավորություններ ստանձնելու: Նման տարածքի համար սույն Արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի այդպիսի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարություն այդ հայտարարությունում նշված յուրաքանչյուր տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ: Հետ վերցնելը կգործի այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից: